• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 31
    12, 2021
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան: Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին: Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը: Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու...
  • 02
    11, 2021
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (Գլազգո, նոյեմբեր 2, 2021 թ.) Ձե՛րդ Գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Նորին Մեծություն Թագուհուն ու նրա կառավարությանը՝ նման կարևոր և ճիշտ ժամանակին կազմակերպված միջոցառման համար: Հատուկ շնորհակալություն վարչապետ Բորիս Ջոնսոնին, նրա գործընկերներին և Գլազգո քաղաքին՝ հիանալի համաժողովի և ջերմ հյուրընկալության համար: Նախ՝ Հայաստանի մասին, որը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ: Համաձայն Համաշխարհային բանկի...
  • 05
    10, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը: Նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում, երբ ոչ միայն մեր հնարավորություններն ու ուժերը համատեղելու, մեր փորձն ու գիտելիքը ներդնելու, այլև նորովի սովորելու և սովորեցնելու կարիք ունենք՝ երբեք չզլանալով աշակերտ լինել և սովորել Ուսուցչից՝ այդ բառերի ամենալայն իմաստով: Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում: Պետականությունը ծնվում և...
  • 22
    09, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ: Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին: Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ...
  • 21
    09, 2021
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պետական պարգևների հանձնման արարողությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պետական պարգևների հանձնման արարողությանը Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ, Անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի, կառավարության հարգելի՛ անդամներ, Հարգելի՛ պարգևատրվածներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ, թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, հարգելի՛ պարգևատրվածներ, նաև պարգևներ ու կոչումներ ստանալու համար։ Դրանք ձեզ տրվում են տարբեր ոլորտներում ձեր ունեցած ավանդի համար: Այդուհանդերձ, այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն: Դրանք Հայրենի՛քի գնահատականն են,...
  • 21
    09, 2021
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Սիրելի' հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի' քաղաքացիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ: Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:...
1
...
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
...
80
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: